Amos 4:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ահա Ան, որ լեռները հաստատեց ու հովը ստեղծեց, Որ յայտնէ մարդուն՝ անոր խորհուրդը։ Ան որ արշալոյսը կը խաւարեցնէ Ու երկրի բարձր տեղերուն վրայ կը քալէ, Անոր անունը Եհովա՝ զօրքերու Աստուած է։
Armenian 2018
Որովհետև ահա նա, որ սարերն է կազմել և քամին է ստեղծել և մարդուն հայտնում է, թե ի՛նչ է իր մտածմունքը, որ արշալույսը խավար է դարձնում և շրջում է երկրի բարձրավայրերում, Տեր՝ Զորքերի Աստված է նրա անունը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ ահա նա, որ կազմում է սարերը եւ ստեղծում է քամին, եւ իմացնում մարդին, թէ ինչ է նորա մտածմունքը, որ արշալոյսը խաւար է անում, եւ ման է գալիս երկրի բարձրերի վերայ. Եհովայ Զօրաց Աստուած է նորա անունը։
Armenian Eastern Bible 1994
Ահաւասիկ ես եմ, որ հաստատում եմ երկինքը, հաստատում եմ հողմերը, ես եմ նա, որ իր օծեալին ի յայտ է բերում մարդկանց
Armenian NEA
Քանի որ ահա ես եմ, որ հաստատում եմ երկինքը և զորացնում հողմերը. ով հռչակում է մարդկանց մեջ իր օծյալին, կարգավորում է առավոտն ու մեգը և ելնում է երկրի բարձունքների վրա, Ամենակալ Տեր Աստված է նրա անունը»։