Amos 5:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանի որ աղքատին վրայ կը կոխէք Ու անկէ ցորենի պարգեւներ կ’առնէք, Թէեւ տաշուած քարէ տուներ ալ շինէք, Անոնց մէջ պիտի չբնակիք։ Թէեւ ցանկալի այգիներ ալ տնկէք, Անոնց գինին պիտի չխմէք։
Armenian 2018
Նրա համար, որ ոտնահարում եք աղքատին և նրանից ցորենի հարկեր եք կորզում։ Դուք տաշված քարից տներ եք կառուցել, բայց նրանց մեջ չեք բնակվի, ցանկալի այգիներ եք տնկել, բայց նրանց գինին չեք խմի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դորա համար՝ որովհետեւ ոտնահար էք անում աղքատին, եւ նորանից ցորենի պարգեւներ էք առնում. դուք սրբատաշ քարից տներ կ'շինէք, բայց նորանցում չէք բնակուիլ, ցանկալի այգիներ կ'տնկէք, բայց նորանց գինին չէք խմիլ։
Armenian Eastern Bible 1994
Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք
Armenian NEA
Դրա համար, քանի որ կռփահարում էիք աղքատներին և ընտիր կաշառք էիք վերցնում նրանցից, շքեղազարդ ապարանքներ կշինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի,