Amos 5:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Փնտռեցէ՛ք զանիկա, որ Բազմաստեղն ու Հայկը շինեց, Որ մահուան ստուերը առաւօտեան լոյսի կը դարձնէ, Ցորեկը գիշերուան պէս կը մթնցնէ, Որ ծովուն ջուրերը կը կանչէ, Զանոնք երկրի երեսին վրայ կը տարածէ։ Անոր անունը Եհովա է,
Armenian 2018
փնտրե՛ք նրան, որ ստեղծեց Բազմաստեղն ու Հայկը, որ մահվան ստվերն առավոտ է դարձնում և ցերեկը խավարեցնում գիշերվա, որ ծովի ջրերն է կանչում և լցնում երկրի մակերեսի վրա. նրա անունը Տեր է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որոնեցէք նորան, որ արաւ Բազմաստեղն ու Հայկը, որ մահուան ստուերը առաւօտ է դարձնում, եւ ցերեկը մթնեցնում է գիշերի. որ ծովի ջրերը կանչում է, եւ նորանց ածում է երկրի երեսի վերայ, նորա անունը Եհովայ է։
Armenian Eastern Bible 1994
ով ստեղծում է ամէն ինչ եւ նորոգում, ով մահուան ստուերը այգ է դարձնում եւ ցերեկը մթնեցնում ինչպէս գիշեր, ով վերեւ է
Armenian NEA
ով ամեն ինչ ստեղծում և նորոգում է, մահվան ստվերները վերածում է այգի և ցերեկը գիշերով մթնեցնում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը.