Amos 7:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր համար Տէրը այսպէս կ’ըսէ. ‘Քու կինդ քաղաքին մէջ պոռնկութիւն պիտի ընէ, Քու տղաքներդ ու աղջիկներդ սուրով պիտի իյնան, Քու երկիրդ լարով պիտի բաժնուի, Դուն պիղծ երկրի մը մէջ պիտի մեռնիս Ու Իսրայէլ իր երկրէն անշուշտ գերութեան պիտի երթայ’»։
Armenian 2018
Ուստի Տերն այսպես է ասում. “Քո կինը քաղաքի մեջ պիտի պոռնկանա, քո որդիներն ու դուստրերը սրով պիտի ընկնեն, և քո երկիրը լարով պիտի բաժանվի, դու անմաքուր հողի վրա պիտի մեռնես, և Իսրայելն էլ իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սորա համար Տէրն այսպէս է ասում. Քո կինը քաղաքի մէջ պիտի պոռնկանայ եւ քո որդիներն ու քո աղջկերքը սրով պիտի ընկնեն, եւ քո երկիրը լարով պիտի բաժանուի, եւ դու պիտի պիղծ երկրի վերայ մեռնես, եւ Իսրայէլն էլ պիտի անպատճառ գերի տարուի իր երկրի վերայից։
Armenian Eastern Bible 1994
Դրա համար այսպէս է ասում Տէր Աստուածը. «Քո կինը այդ քաղաքում պիտի պոռնկանայ, եւ քո որդիներն ու դուստրերը սրով պիտի
Armenian NEA
Դրա համար այսպես է ասում Տեր Տերը. «Քո կինն այդ քաղաքում կպոռնկանա, և քո որդիներն ու քո դուստրերը սրով կընկնեն, քո երկիրը լարերով կբաժանվի, դու պիղծ երկրում կվախճանվես, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։