Colossians 1:6 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Որ ձեզի հասաւ՝ ինչպէս բոլոր աշխարհ ու պտղաբեր ըլլալով [կ’աճի], ինչպէս ձեր մէջ ալ, այն օրուընէ, որ դուք լսեցիք ու ճանչցաք Աստուծոյ շնորհքը ճշմարտութիւնով.
Armenian 2017
որ ձեզի հասաւ՝ ինչպէս բոլոր աշխարհ ու պտղաբեր ըլլալով [կ’աճի], ինչպէս ձեր մէջ ալ, այն օրուընէ, որ դուք լսեցիք ու ճանչցաք Աստուծոյ շնորհքը ճշմարտութիւնով.
Armenian 2018
որ հասավ ձեզ և աճում ու պտղաբերում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ձեր մեջ այն օրից ի վեր, երբ լսեցիք ու Աստծու շնորհը ճշմարտորեն ճանաչեցիք,
Armenian 2019
որ ձեզի եւս հասաւ, ինչպէս ամբողջ աշխարհի մէջ կը տարածուի եւ իր արդիւնքները կու տայ, այնպէս՝ ինչպէս իր արդիւնքը տուաւ ձեր մէջ ալ, այն օրէն սկսեալ՝ երբ լսեցիք եւ ճշմարտապէս ճանչցաք Աստուծոյ շնորհքը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որ հասաւ ձեզ, ինչպէս ամեն աշխարհի մէջ, եւ պտուղ է բերում, ինչպէս ձեր միջումն էլ, այն օրիցն հետէ՝ որ լսեցիք եւ Աստուծոյ շնորհքը ճանաչեցիք ճշմարտութիւնով։
Armenian Eastern Bible 1994
այն յոյսի համար, որ պահուած է ձեզ երկնքում: Այդ յոյսի մասին նախապէս լսել էք Աւետարանի ճշմարտութեան խօսքով,
Armenian NEA
որ հասավ մինչև ձեզ, ինչպես նաև աճում ու պտղաբերում է ամբողջ աշխարհում, այնպես, ինչպես և ձեր մեջ, այն օրից սկսած, երբ լսեցիք ու ճշմարտապես ճանաչեցիք Աստծու շնորհը,
Armenian Western NT 1994?
որ հասաւ ձեզի՝ ինչպէս ամբողջ աշխարհի, ու պտուղ կ՚արտադրէ (եւ կ՚աճի) նոյնպէս ձեր մէջ ալ, այն օրէն ի վեր՝ երբ լսեցիք ու ճշմարտութեամբ գիտցաք Աստուծոյ շնորհքը,