Colossians 4:12 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Բարեւ կ’ընէ ձեզի Եպափրաս, Քրիստոսին ծառան, որ ձեզմէ մէկն է, ամէն ատեն աղօթքի մէջ ձեզի համար ջանալով, որպէս զի դուք կատարեալ ու լման կենաք Աստուծոյ բոլոր կամքին մէջ։
Armenian 2017
Բարեւ կ’ընէ ձեզի Եպափրաս, Քրիստոսին ծառան, որ ձեզմէ մէկն է, ամէն ատեն աղօթքի մէջ ձեզի համար ջանալով, որպէս զի դուք կատարեալ ու լման կենաք Աստուծոյ բոլոր կամքին մէջ։
Armenian 2018
Ձեզ ողջունում է Եպափրասը՝ Քրիստոսի ծառան, որ ձեր համաքաղաքացին է. նա ամեն ժամ ձեզ համար տքնում է աղոթքներով, որ մնաք կատարյալ և լցված լինեք Աստծու ամբողջ կամքով։
Armenian 2019
Ձեզի բարեւ կ՚ընէ ձեր հայրենակիցը՝ Եպաֆրասը, Քրիստոս Յիսուսի ծառան, որ շարունակ իր աղօթքներով կը տքնի ձեզի համար, որպէսզի հոգեւորապէս կատարեալ ըլլաք, կատարելապէս տեղեակ Աստուծոյ կամքին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բարեւ է տալիս ձեզ Եպափրաս՝ Քրիստոսի ծառան, որ ձեզանից է. ամեն ժամանակ ձեզ համար պատերազմում է աղօթքներում, որ կատարեալ եւ լցուած լինիք Աստուծոյ բոլոր կամքումը։
Armenian Eastern Bible 1994
Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեզնից մէկը. Քրիստոս Յիսուսի այս ծառան միշտ տքնաջան աղօթում է ձեզ համար, որպէսզի մնաք
Armenian NEA
Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեր հայրենակիցը, Հիսուս Քրիստոսի ծառան, որ իր աղոթքներով շարունակ տքնում է ձեզ համար, որպեսզի մնաք կատարյալ և լիովին գործադրեք Աստծու կամքը։
Armenian Western NT 1994?
Կը բարեւէ ձեզ Եպափրաս՝ Քրիստոսի ծառան, որ ձեզմէ է. ամէն ատեն աղօթքի մէջ կը պայքարի ձեզի համար, որպէսզի դուք կատարեալ ու լման կենաք՝ Աստուծոյ ամբողջ կամքին մէջ: