Daniel 2:43 — Compare Translations

3 translations compared side by side

Armenian 1853
Տղմուտ կաւին հետ երկաթը խառնուած տեսնելդ կը ցուցնէ թէ անոնք մարդոց սերունդին հետ պիտի խառնուին, բայց անոնք իրարու պիտի չփակչին, ինչպէս երկաթը կաւին հետ չի փակչիր»։
Armenian 2018
Եվ որ տեսար երկաթը՝ խառնված տղմոտ կավի հետ, այսինքն՝ նրանք խառնվելու են մարդկանց սերնդի հետ, բայց միմյանց չպիտի կպչեն. ահա ինչպես երկաթը չի խառնվում կավի հետ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ որ դու տեսար երկաթը խառնուած տղմուտ կաւի հետ, սա է՝ թէ նորանք խառնուելու են մարդկանց սերունդի հետ, բայց մէկզմէկ պիտի չկպչեն. ահա ինչպէս երկաթը չի խառնուիլ կաւի հետ։