Daniel 3:15 — Compare Translations
4 translations compared side by side
Armenian 1853
Հիմա եթէ պատրաստ էք փողին, սրինգին, քնարին, ջութակին, տաւիղին, տիկին ու ամէն տեսակ նուագարաններուն ձայնը լսած ատեննիդ իյնալ ու իմ շինած արձանիս երկրպագութիւն ընել, աղէկ. բայց եթէ երկրպագութիւն չընէք, նոյն ժամուն՝ բորբոքած կրակին հնոցին մէջ պիտի նետուիք եւ ո՜վ է այն Աստուածը, որ ձեզ իմ ձեռքէս պիտի ազատէ»։
Armenian 2018
Արդ եթե պատրաստ եք, ապա երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագությո՛ւն արեք իմ շինած արձանին. իսկ եթե երկրպագություն չանեք, իսկույն կգցվեք կրակով բորբոքված հնոցի մեջ, և ո՞ր աստվածն է, որ ձեզ պիտի ազատի իմ ձեռքից»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արդ եթէ պատրաստ էք որ երբ լսէք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք իմ շինած արձանին. բայց եթէ երկրպագութիւն չանէք, իսկոյն պիտի գցուիք կրակով բորբոքուած հնոցի մէջը. և ո՞ր Աստուածն է որ ձեզ ազատէ իմ ձեռքից։
Armenian Eastern Bible 1994
«Ինչո՞ւ արքայի կողմից արձակուեց այդ խիստ հրամանը»: Եւ Արիոքը այդ բանը յայտնեց Դանիէլին: