Daniel 3:24 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
Նաբուգոդոնոսոր թագաւորը ապշած՝ արտորնօք ոտքի ելաւ, իր խորհրդականներուն խօսեցաւ ու ըսաւ. «Մենք կրակին մէջ երեք կապուած մարդ չնետեցի՞նք»։ Անոնք պատասխան տուին ու թագաւորին ըսին. «Այո՛, ո՛վ թագաւոր»։
Armenian 2018
Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ապշած և շտապելով վեր կացավ և խոսեց՝ իր խորհրդականներին ասելով. «Մի՞թե մենք կապված երեք մարդ չգցեցինք կրակի մեջ»։ Նրանք պատասխանեցին թագավորին և ասացին. «Ստույգ է, ո՛վ թագավոր»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ապշել էր եւ շտապելով վեր կացաւ եւ խօսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մէջը՝ կապուած. նորանք պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Այո, ով թագաւոր։
Armenian Eastern Bible 1994
Դանիէլը մտաւ Արիոքի մօտ, որին թագաւորը նշանակել էր՝ կոտորելու Բաբելոնի իմաստուններին, եւ ասաց նրան. «Մի՛ կոտորիր