Daniel 4:32 — Compare Translations
4 translations compared side by side
Armenian 1853
Քեզ մարդոց մէջէն պիտի վռնտեն եւ քու բնակութիւնդ դաշտի անասուններուն հետ պիտի ըլլայ, քեզ պիտի թողուն, որ արջառներու պէս խոտ ուտես ու քու վրայէդ եօթը ժամանակ պիտի անցնի, մինչեւ գիտնաս թէ մարդոց թագաւորութեանը վրայ Բարձրեալը կը տիրէ ու զանիկա իր ուզածին կու տայ»։
Armenian 2018
Եվ քեզ պիտի արտաքսեն մարդկանց միջից, և դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակությունը, և քեզ արջառների պես խոտ են ուտեցնելու, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս. եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն։
Armenian Eastern Bible 1994
Մեզ մատնեցիր մեր անօրէն, խիստ եւ ապստամբ թշնամիների, բոլոր երկրների ամենից աւելի անիրաւ եւ չար թագաւորի ձեռքը: