Daniel 6:10 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
Երբ Դանիէլ իմացաւ թէ հրովարտակը ստորագրուեցաւ, իր տունը գնաց։ Իր սենեակին պատուհանները դէպի Երուսաղէմ բաց էին։ Օրը երեք անգամ ծունկի վրայ գալով կ’աղօթէր ու իր Աստուծոյն գոհութիւն կը մատուցանէր իր նախկին սովորութեանը պէս։
Armenian 2018
Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը. նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր Դանիէլն իմացաւ թէ հրովարտակը ստորագրուեցաւ՝ գնաց իր տունը, եւ իր պատուհանները բաց էին վերնատանը դէպի Երուսաղէմ, եւ օրը երեք անգամ նա ծունկի վերայ էր գալիս եւ աղօթք էր անում եւ գովաբանում էր իր Աստուծուն, ըստ որում նա սորանից առաջ այսպէս էր անում։
Armenian Eastern Bible 1994
Թագուհին մտաւ խրախճանքի ապարանքը եւ ասաց. «Արքա՛յ, ապրի՛ր յաւիտեան. թող քո մտքերը չխռովեն քեզ, եւ քո երեսի գոյնը