Deuteronomy 1:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ուստի ես ձեր ցեղերուն երեւելիները, իմաստուն ու անուանի մարդիկը առի եւ զանոնք ձեր վրայ իշխան կարգեցի, այսինքն ձեր ցեղերուն մէջ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ, տասնապետներ ու ոստիկաններ։
Armenian 2018
Եվ ես ձեզանից վերցրի ձեր ցեղերի գլխավորներին՝ իմաստուն և շրջահայաց մարդկանց, և նրանց ձեզ վրա, ըստ ձեր ցեղերի, կարգեցի իշխաններ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ և զորականներ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես առայ ձեր ցեղերի գլխաւորներին՝ իմաստուն եւ անուանի մարդիկ, եւ նորանց ձեզ վերայ իշխաններ կարգեցի, հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ եւ տասնապետներ եւ ոստիկաններ ձեր ցեղերի համեմատ։
Armenian Eastern Bible 1994
Այն ժամանակ ես ձեզանից վերցրի ցեղապետներ, իմաստուն, շրջահայեաց ու խոհեմ մարդկանց, նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝
Armenian NEA
Այդպիսով ես ձեր միջից վերցրի ցեղապետներին՝ իմաստուն, փորձառու ու շրջահայաց այրերի, և նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ, դատավորների ատենադպիրներ։