Deuteronomy 1:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ելէ՛ք, չուեցէ՛ք ու գացէ՛ք Ամօրհացիներուն լեռը եւ անոր բոլոր շրջակայ տեղերը, դաշտերը, լեռներն ու հովիտները եւ հարաւային կողմն ու ծովեզերքը, Քանանացիներուն երկիրը ու Լիբանան, մինչեւ մեծ գետը՝ Եփրատ։
Armenian 2018
Շրջվե՛ք ու մեկնե՛ք. գնացե՛ք դեպի ամորհացիների լեռնային շրջանը, նրա բոլոր բնակիչների մոտ, դեպի հարթավայրը, լեռներն ու հովիտները, հարավային կողմը, ծովեզերքը, քանանացիների երկիրը և Լիբանան, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դարձէք եւ չուեցէք ու գնացէք դուք Ամօրհացիների սարը, եւ նորա բոլոր բնակողների մօտ, դաշտումը, սարումը, ու հովիտումը, եւ հարաւային կողմումը, եւ ծովեզերքումը, Քանանացիների երկրումը եւ Լիբանանումը, մինչեւ մեծ գետ՝ Եփրատ գետը։
Armenian Eastern Bible 1994
Ելէք գնացէ՛ք դուք այստեղից, մտէ՛ք ամորհացիների լեռը, նրանց մօտ, ովքեր բնակւում են Արաբայի շուրջը՝ դէպի լեռներն ու
Armenian NEA
Դարձե՛ք և հեռացե՛ք այստեղից, գնացե՛ք ամորհացիների լեռը և Արաբա դաշտը, Քանանի լեռներն ու դաշտերը, դեպի հարավ ու դեպի ծովեզերք, դեպի Անդրլիբանան, մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը։