Deuteronomy 10:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուրեմն, ո՛վ Իսրայէլ, քու Տէր Աստուածդ քեզմէ ի՞նչ կը պահանջէ։ Միայն քու Տէր Աստուծմէդ վախնալ, իր ճամբաներուն մէջ քալել եւ զինք սիրել։ Նաեւ քու բոլոր սրտովդ ու բոլոր հոգիովդ քու Տէր Աստուածդ պաշտել
Armenian 2018
Արդ, ո՛վ Իսրայել, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ վախենաս քո Տեր Աստծուց, ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հիմա, ով Իսրայէլ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Եհովայ Աստուածը. բայց միայն որ քո Եհովայ Աստուածանից վախենաս, նորա ամեն ճանապարհներումը գնաս եւ նորան սիրես, եւ պաշտես քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ,
Armenian Eastern Bible 1994
«Արդ, Իսրայէ՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տէր Աստուածը. միայն այն, որ երկնչես քո Տէր Աստծուց, ընթանաս նրա ցոյց
Armenian NEA
«Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից Տերը՝ քո Աստվածը. միայն այն, որ երկնչես Տիրոջից՝ քո Աստծուց և ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով