Deuteronomy 10:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այս պատճառով Ղեւի իր եղբայրներուն հետ բաժին ու ժառանգութիւն պիտի չունենայ։ Անոր ժառանգութիւնը Տէրն է, ինչպէս քու Տէր Աստուածդ անոր ըսաւ։)
Armenian 2018
Այդ պատճառով էլ Ղևին իր եղբայրների հետ բաժին ու ժառանգություն չունեցավ։ Նրա ժառանգությունը Տերն է, ինչպես որ քո Տեր Աստվածն ասաց նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այս պատճառով Ղեւին իր եղբայրների հետ բաժին ու ժառանգութիւն չունեցաւ. նորա ժառանգութիւնը Եհովան է, ինչպէս քո Եհովայ Աստուածը նորան ասեց։
Armenian Eastern Bible 1994
Այդ իսկ պատճառով ղեւտացիներն իրենց եղբայրների մէջ բաժին ու ժառանգութիւն չունեն, քանի որ Տէրն ինքն է նրանց բաժինն ու
Armenian NEA
Այդ իսկ պատճառով ղևտացիներն իրենց եղբայրների նման բաժին ու ժառանգություն չունեն, քանի որ Տերն ինքն է նրանց բաժինն ու ժառանգությունը, ինչպես որ ասաց նրանց։