Deuteronomy 11:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը ձեզի դէմ սաստիկ բարկանալով երկինքը կը գոցէ, որպէս զի անձրեւ չգայ ու երկիր իր պտուղը չտայ եւ Տէրոջը ձեզի տուած բարի երկրէն շուտով կորսուիք։
Armenian 2018
Այնժամ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա կփակի երկինքը, որպեսզի անձրև չլինի, ու երկիրն իր բերքը չտա. և շուտով կկորչեք այդ լավ երկրից, որ Տերը տալիս է ձեզ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եհովայի բարկութիւնը բորբոքուէ ձեզ դէմ, եւ նա երկինքը փակէ որ անձրեւ չլինի եւ երկիրը իր պտուղը չտայ, եւ շուտով կորչէք այն բարի երկրիցը, որ Եհովան տալիս է ձեզ։
Armenian Eastern Bible 1994
Այն ժամանակ Տէրը խիստ կը զայրանայ ձեզ վրայ, արգելք կը դնի երկնքի վրայ, անձրեւ չի լինի, հողն իր բերքը չի տայ, եւ
Armenian NEA
Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ։