Deuteronomy 12:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սակայն բոլոր քաղաքներուդ մէջ սրտիդ ուզածին պէս անասուններ կրնաս մորթել ու միսը ուտել, որչափ որ քու Տէր Աստուածդ քեզի օրհնութիւն տուեր է ու զանիկա անմաքուր ու մաքուր մարդը այծեամի ու եղջերուի պէս կրնան ուտել։
Armenian 2018
Իսկ երբ սիրտդ ցանկանա, կարող ես անասուններ մորթել և միս ուտել քո բոլոր դռներին ըստ այն օրհնության, որ տալիս է քեզ քո Տեր Աստվածը։ Դրանից կարող են ուտել մաքուր և անմաքուր մարդիկ, ինչպես ուտում են այծյամ և եղջերու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սակայն սրտիդ բոլոր ուզածին պէս անասուններ մորթիր, եւ միս կեր, քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած օրհնութեան համեմատ քո ամեն դռներումը. անմաքուրը եւ մաքուրը ուտեն նորան այծեամի եւ եղջերուի պէս։
Armenian Eastern Bible 1994
Որքան ցանկանաս, կարող ես մորթել եւ քո Տէր Աստծու օրհնութեամբ ուտել այն միսը, որ Նա տուել է քեզ բոլոր քաղաքներում։
Armenian NEA
Իսկ եթե ցանկանաս մի կենդանի մորթել նրա միսը ուտելու համար, որը տվել է քեզ Տերը՝ քո Աստվածը, իր օրհնությամբ կարող ես ուտել այն բոլոր քաղաքներում։ Թե՛ մաքուրը, թե՛ անմաքուրը կարող են ուտել այն, ինչպես ուտում են այծյամն ու եղջերուն։