Deuteronomy 13:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր բոլոր աւարը անոր հրապարակին մէջ հաւաքէ ու այն քաղաքը եւ անոր բոլոր աւարը քու Տէր Աստուծոյդ համար ամբողջութեամբ կրակով այրէ՛, որ անիկա յաւիտեան աւերակ մնայ ու անգամ մըն ալ չշինուի։
Armenian 2018
Նրա ամբողջ ավարը կհավաքես հրապարակի վրա և այդ քաղաքն ու նրա ամբողջ ավարը քո Տեր Աստծու համար ամբողջովին կայրես կրակով, և այն ավերակների կույտ թող լինի հավիտյան և այլևս թող բնավ չվերաշինվի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա բոլոր աւարը նորա հրապարակի մէջ ժողովես, եւ այն քաղաքը եւ նորա բոլոր աւարը քո Եհովայ Աստուծոյ համար բոլորովին կրակով այրես. եւ նա յաւիտեան աւերակի թումբ լինի, այլ եւս չշինուի։
Armenian Eastern Bible 1994
Նրա բոլոր աւարը կը հաւաքես այդ քաղաքի հրապարակի վրայ եւ քո Տէր Աստծու առջեւ քաղաքն ու նրա ամբողջ աւարը կը հրկիզես։
Armenian NEA
ապա սրի հարվածներով կկոտորեք այդ երկրի բոլոր բնակիչներին, կնզովեք այդ քաղաքն ու այն ամենը, ինչ կա այնտեղ, և նրանց անասունները սրի կքաշեք։