Deuteronomy 14:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մնացեալ կենդանիներէն բոլոր կճղակաբաշխ (այսինքն կճղակը երկուքի բաժնուած) ու որոճացող անասունները կրնաք ուտել.
Armenian 2018
Կուտեք այն բոլոր անասունները, որոնք կճղակաբաշխ են, այսինքն՝ կճղակը երկու մասի ճեղքված, և որոճացող։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ անասուններից ամեն կճղակաւոր այսինքն կճղակը երկու ճեղքուած, եւ որոճող անասունն ուտէք.
Armenian Eastern Bible 1994
Կ՚ուտէք նաեւ թաթը ճեղքուած, կճղակաբաշխ ու որոճացող բոլոր անասունները։
Armenian NEA
Կուտեք նաև թաթը ճեղքված, կճղակաբաշխ ու որոճացող բոլոր կենդանիները։