Deuteronomy 15:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քու ոչխարներէդ, քու կալէդ եւ քու հնձանէդ անպատճառ պարգեւ մը տուր անոր. քու Տէր Աստուածդ ինչպէս քեզ օրհնեց, նոյնպէս տուր անոր։
Armenian 2018
Նրան պարգևներ կտաս քո ոչխարներից, քո կալից և քո հնձանից։ Քո Տեր Աստվածն ինչով որ քեզ օրհնել է, կտաս նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Պարգեւադրես նորան քո ոչխարներիցը, քո կալիցը եւ քո հնձանիցը. քո Եհովայ Աստուածը ինչով որ քեզ օրհնեց, տաս նորան։
Armenian Eastern Bible 1994
նրան կը տաս քո ոչխարներից, քո ցորենից ու քո հնձանի բարիքից։ Ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ, դու էլ նրա՛ն
Armenian NEA
նրան կապահովես քո ոչխարներից, քո ցորենից ու քո հնձանի բարիքից։ Ինչպես որ Տերը՝ քո Աստվածը, օրհնեց քեզ, դու էլ նրա՛ն տուր։