Deuteronomy 15:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն հերիւն մը ա՛ռ ու անոր ականջը դրանը վրայ ծակէ՛ եւ անիկա քեզի յաւիտեան ծառայ թող ըլլայ։ Աղախինիդ ալ նոյնպէս ըրէ։
Armenian 2018
այն ժամանակ հերյունը կվերցնես ու դռան շեմին կծակես նրա ականջը, և նա հավիտյան ծառա կլինի քեզ։ Այդպես կանես նաև աղախնիդ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ հերիւնը առնես եւ նորա ականջը դռան վերայ ծակես, եւ նա քեզ յաւիտեան ծառայ լինի. աղախնիդ էլ այսպէս անես։
Armenian Eastern Bible 1994
ապա հերիւնը կը վերցնես, դռան սեմի վրայ կը ծակես նրա ականջը, եւ նա ցմահ կը դառնայ քո ստրուկը։ Նոյն կերպ կը վարուես
Armenian NEA
ապա հերյունը կվերցնես, դռան սեմի վրա կծակես նրա ականջը, և նա ցմահ կդառնա քո ստրուկը։ Նույն կերպ կվարվես քո աղախնի նկատմամբ։