Deuteronomy 15:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ամէն տարի քու Տէր Աստուծոյդ առջեւ, Տէրոջը ընտրած տեղը, կերէք զանոնք դուն եւ քու ընտանիքդ։
Armenian 2018
Տարեցտարի դու և քո ընտանիքը կուտեք դրանք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ Տերը կընտրի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տարիից տարի քո Եհովայ Աստուծոյ առաջին նորանց ուտես՝ դու եւ քո ընտանիքը այն տեղումը ուր որ Եհովան կընտրէ։
Armenian Eastern Bible 1994
Տարէցտարի դու եւ քո ընտանիքը կ՚ուտէք քո Տիրոջ առջեւ այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը։
Armenian NEA
Ամեն տարի դու և քո ընտանիքը կուտեք այն Տիրոջ առջև, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը։