Deuteronomy 15:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Հապա անպատճառ ձեռքդ բաց անոր ու անոր կարօտութեանը բաւելու չափ անոր տո՛ւր։
Armenian 2018
այլ անպատճառ ձեռքդ բաց կանես նրա համար և նրա կարիքների բավարար լինելու չափ փոխ կտաս նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այլ անպատճառ ձեռքդ բաց անես նորա համար, եւ նորա կարօտութեան բաւական լինելու չափ փոխ տաս նորան։
Armenian Eastern Bible 1994
այլ առատաձե՛ռն եղիր նրա նկատմամբ, նրան պարտք տո՛ւր այնքան, որքան կը խնդրի նա իր կարօտութեան մէջ։
Armenian NEA
այլ առատաձե՛ռն եղիր նրա նկատմամբ, նրան պարտք տո՛ւր այնքան, որքան կխնդրի նա իր կարոտության մեջ։