Deuteronomy 15:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Զգոյշ կեցի՛ր, չըլլայ թէ սրտիդ մէջէն չար խորհուրդ մը անցընես ու եօթներորդ տարին, շնորհելու տարին, մօտ է՝ մտածելով՝ աղքատ եղբօրդ վրայ անգութ աչքով նայիս ու անոր փոխ չտաս եւ ան ալ քեզի դէմ Տէրոջը աղաղակէ ու դուն մեղքի տէր ըլլաս։
Armenian 2018
Զգո՛ւյշ եղիր. չլինի թե մտքիդ մեջ չար խորհուրդ մտնի, և դու ասես՝ “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և չար աչքով նայես քո աղքատ եղբոր վրա ու փոխ չտաս նրան։ Եվ նա էլ քո դեմ աղաղակի Տիրոջը, և դու հանցավոր լինես։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Զգուշացիր, մի գուցէ սրտիդ մէջը չար խորհուրդ մտնէ, ասելով. Եօթներորդ տարին՝ թողութեան տարին՝ մօտ է, եւ աղքատ եղբօրդ վերայ չար աչքով նայես եւ նորան չտաս. եւ նա էլ քեզ դէմ Եհովային աղաղակէ, եւ դու յանցաւոր լինես։
Armenian Eastern Bible 1994
Զգո՛յշ եղիր, չլինի թէ մտքումդ ծածուկ չար բան լինի եւ ասես, թէ՝ «Մօտ է եօթներորդ տարին՝ թողութեան տարին», եւ
Armenian NEA
Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի և ասես. “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և անգթորեն վերաբերվես կարիքի մեջ գտնվող քո եղբորը և նրան պարտք չտաս։ Եթե նա քո դեմ բողոքի Տիրոջը, ապա դու մեծ մեղքի տակ կընկնես։