Deuteronomy 16:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ետքը քու Տէր Աստուծոյդ շաբաթներուն տօնը պահելով, քու Տէր Աստուծոյդ քեզի տուած օրհնութեանը համեմատ, ձեռքէդ եկած կամաւոր ընծան տո՛ւր։
Armenian 2018
Եվ քո Տեր Աստծու համար կկատարես Շաբաթների տոնը և քո կարողության չափով կտաս քո կամավոր նվերն ըստ այն օրհնության, որ քո Տեր Աստվածը կտա քեզ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քո Եհովայ Աստուծոյ համար շաբաթների տօն անես, քո Եհովայ Աստուծուն քեզ տուած օրհնութեան համեմատ՝ ձեռքիցդ եկած կամաւոր նուէրը տաս.
Armenian Eastern Bible 1994
եւ Շաբաթների տօնը կատարելով քո Տէր Աստծու համար՝ կը տաս քո ունեցածի չափով, ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ։
Armenian NEA
և կկատարես Շաբաթների տոնը՝ նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն. կբերեք ձեր կամավոր նվերները, համաձայն քեզ տրված Տիրոջ՝ քո Աստծու հրամանի։