Deuteronomy 17:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սակայն թագաւորը իրեն համար ձիեր թող չշատցնէ, ո՛չ ալ շատ ձիեր հաւաքելու համար ժողովուրդը Եգիպտոս դարձնէ. որովհետեւ Տէրը ձեզի ըսաւ. ‘Անգամ մըն ալ այն ճամբան մի՛ դառնաք’։
Armenian 2018
Սակայն նա շատ ձիեր չունենա և ժողովրդին չվերադարձնի Եգիպտոս՝ ձիերը շատացնելու համար, որովհետև Տերը ձեզ ասել է. “Այդ ճանապարհով այլևս ետ չդառնաք”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սակայն նա շատ ձիեր չունենայ, եւ ժողովրդին ետ չդարձնէ Եգիպտոս, շատ ձիեր ժողովելու համար. որովհետեւ Եհովան ձեզ ասեց, որ այն ճանապարհովն այլ եւս ետ չդառնաք։
Armenian Eastern Bible 1994
որպէսզի նա չբազմացնի իր երիվարները եւ ժողովրդին դէպի Եգիպտոս չվերադարձնի, որովհետեւ Տէրն ասել է, թէ՝ «Այլեւս նոյն
Armenian NEA
Իշխանը չպետք է մտածի իր երիվարները բազմացնելու մասին, ոչ էլ ժողովրդին Եգիպտոս ուղարկի, որովհետև Տերն ասել է. “Այլևս նույն ճանապարհով հետ չեք դառնալու”։