Deuteronomy 18:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն հոն՝ Տէրոջը առջեւ կեցող բոլոր իր Ղեւտացի եղբայրներուն պէս՝ իր Տէր Աստուծոյն անուան ծառայութիւն ընէ.
Armenian 2018
ապա Տիրոջ առջև այնտեղ կանգնած իր բոլոր ղևտացի եղբայրների նման կծառայի իր Տեր Աստծու անունով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ իր Եհովայ Աստուծոյ անունովը ծառայութիւն անէ իր բոլոր Ղեւտացի եղբայրների պէս, որ այնտեղ կանգնել են Եհովայի առաջում.
Armenian Eastern Bible 1994
որպէսզի Տէր Աստծու առջեւ այնտեղ կանգնած իր ղեւտացի բոլոր եղբայրների նման ծառայի քո Տէր Աստծուն,
Armenian NEA
կարող է ծառայել Տիրոջը՝ իր Աստծուն, իր բոլոր ղևտացի եղբայրների նման, որոնք այնտեղ ծառայում են Տիրոջը՝ Աստծուն,