Deuteronomy 19:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Երբ քու Տէր Աստուածդ բնաջինջ ընէ այն ազգերը, որոնց երկիրը քու Տէր Աստուածդ քեզի պիտի տայ, դուն զանոնք վռնտէ եւ անոնց քաղաքներուն ու տուներուն մէջ բնակիր,
Armenian 2018
«Երբ քո Տեր Աստվածը բնաջնջի այն ազգերին, որոնց երկիրը քո Տեր Աստվածը տալու է քեզ, երբ դու քշես նրանց և բնակվես նրանց քաղաքներում ու տներում,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Երբոր քո Եհովայ Աստուածը բնաջինջ անէ այն ազգերին, որոնց երկիրը քո Եհովայ Աստուածը քեզ է տալիս, եւ դու նորանց քշես եւ նորանց քաղաքներումն ու տներումը բնակուես,
Armenian Eastern Bible 1994
«Երբ քո Տէր Աստուածը կոտորի այն ազգերին, որոնց երկիրը քո Տէր Աստուածը տալու է քեզ, երբ ժառանգես այն եւ բնակուես
Armenian NEA
«Երբ Տերը՝ քո Աստվածը, կոտորի այն ազգերին, որոնց երկիրը տալու է քեզ, և երբ ժառանգես այն ու բնակվես նրանց քաղաքներում ու տներում,