Deuteronomy 21:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր վրայէն գերութեան լաթերը հանէ ու քու տունդ թող նստի, ամբողջ ամիս մը իր հօրն ու մօրը համար թող լայ. անկէ յետոյ անոր մօտեցիր եւ դուն անոր այրը եղիր, ան ալ՝ քու կինդ։
Armenian 2018
իր վրայից կհանի գերության զգեստները, կնստի քո տանը և մի ամբողջ ամիս լաց կլինի իր հոր ու մոր համար։ Դրանից հետո կմերձենաս նրան, նրա այրը կլինես, և նա էլ կլինի քո կինը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ իր վերայից գերութեան հանդերձները հանէ եւ քո տանը նստէ, եւ մի ամբողջ ամիս իր հօր եւ մօր համար լայ. եւ նորանից յետոյ նորան մօտենաս, եւ դու նորա այրը լինես, եւ նա էլ քո կնիկը լինի։
Armenian Eastern Bible 1994
կը կտրես նրա եղունգները, կը հանես նրա գերութեան զգեստները։ Նա թող նստի քո տանը ու մէկ ամիս թող սուգ անի իր հօր ու
Armenian NEA
կհանես նրա գերության զգեստները, ապա նա թող նստի քո տանը ու մեկ ամիս թող սուգ անի իր հոր ու մոր համար։ Դրանից հետո միայն կմերձենաս նրան, կապրես նրա հետ, և նա քո կինը կլինի։