Deuteronomy 24:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Նոյն օրը արեւը չմտած անոր վարձքը հատուցանէ, քանզի անիկա աղքատ է ու անոր խելքը միտքը անոր վրայ է։ Չըլլայ թէ քեզի համար Տէրոջը բողոքէ ու մեղքի տեր ըլլաս։
Armenian 2018
Նույն օրը՝ արեգակը դեռ մայր չմտած, կհատուցես նրա վարձը, որովհետև նա աղքատ է և սրտանց սպասում է դրան։ Չլինի թե նա քո մասին բողոքի Տիրոջը, և դու մեղքի տեր դառնաս։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նոյն օրը նորա վարձքը հատուցանես արեգակը չմտած որովհետեւ նա աղքատ է, եւ նա սրտանց փափաքում է նորան. չլինի որ քեզ համար Եհովային բողոքէ, եւ դու մեղքի տէր դառնաս։
Armenian Eastern Bible 1994
նոյն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արեւը մայր չի մտել, որովհետեւ նա տնանկ է, եւ դա է նրա յոյսը։ Նա քո մասին թող
Armenian NEA
նույն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արևը մայր չի մտել, որովհետև նա աղքատ է, և դա է նրա հույսը։ Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, որպեսզի մեղքի տակ չընկնես։