Deuteronomy 24:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Եթէ մարդ մը գտնուի, որ իր եղբայրներէն, այսինքն Իսրայէլի որդիներէն, մէկը գողնալով զանիկա ծառայ դարձնէ կամ ծախէ, այդ մարդը իբր գող թող մեռնի ու ձեր մէջէն չարութիւնը վերցուի։
Armenian 2018
Եթե գտնվի մեկը, որ իր եղբայրներից, այսինքն՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով՝ նրան իր ստրուկը դարձրած կամ վաճառած լինի, ապա այդ գողը թող մահվամբ պատժվի։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եթէ մի մարդ գտնուի, որ իր եղբայրների՝ այսինքն Իսրայէլի որդկանց մէկին գողանալով՝ նորան ծառայեցրել է կամ ծախել է, այն գողը թող մեռնէ. եւ քո միջիցը չարութիւնը վերացնես։
Armenian Eastern Bible 1994
Եթէ որեւէ մարդագող իր եղբայրներից՝ իսրայէլացիներից մէկին գողանալով վաճառի, ապա գողը պէտք է մահուան դատապարտուի։
Armenian NEA
Եթե բռնվի մեկը, որ իր եղբայրներից՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով վաճառի, ապա գողը պետք է մահվան դատապարտվի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։