Deuteronomy 3:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քանզի հսկաներէն միայն Բասանի Ովգ թագաւորը մնացեր էր։ Անոր երկաթէ մահիճը Ամմոնի որդիներուն Ռաբբային մէջ կեցած է ։ Երկայնութիւնը ինը կանգուն էր ու լայնութիւնը չորս կանգուն էր՝ սովորական կանգունով։
Armenian 2018
Հսկաների ցեղից միայն Բասանի Օգ թագավորն էր մնացել։ Նրա մահճակալը՝ երկաթյա մի մահճակալ, այժմ գտնվում է Ամմոնի որդիների Ռափա քաղաքում։ Դրա երկարությունը ինը կանգուն է, իսկ լայնությունը՝ չորս կանգուն, ընդունված չափի կանգունով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ հսկաների մնացորդից միայն Բասանի Ովգ թագաւորն էր մնացել. ահա նորա մահիճը՝ երկաթի մահիճ է. ահա նա Ամմոնի որդկանց Ռափայումն է. երկայնութիւնը ինը կանգուն է, եւ լայնութիւնը չորս կանգուն է մարդի կանգունով։
Armenian Eastern Bible 1994
Ռափայինեաններից մնաց միայն Բասանի թագաւոր Օգը։ Նրա մահճակալը, որ երկաթից էր, հիմա գտնւում է Ամոնի յետնորդների
Armenian NEA
Ռափայիններից մնաց միայն Բասանի թագավոր Օվգը։ Նրա երկաթե մահճակալը [𝕸 սարկոֆագը ]՝ ինը կանգուն երկարությամբ, և չորս կանգուն լայնությամբ, ըստ սովորական կանգունաչափի, այժմ գտնվում է Ամովնի որդիների ամրոցում»։