Deuteronomy 30:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քու Տէր Աստուածդ քու ձեռքերուդ բոլոր գործերը, որովայնիդ պտուղը, անասուններուդ պտուղը ու երկրիդ պտուղը շատցնելով քեզի յաջողութիւն պիտի տայ. քանզի Տէրը աղէկութիւն ընելով նորէն պիտի ուրախանայ քեզի համար, ինչպէս քու հայրերուդ համար ուրախացաւ,
Armenian 2018
Քո Տեր Աստվածը կառատացնի քո ձեռքի բոլոր գործերը, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, որովհետև Տերը դարձյալ կուրախանա՝ քեզ բարգավաճ անելով, ինչպես որ ուրախացավ քո հայրերի վրա,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քո Եհովայ Աստուածը կառատացնէ քո ձեռքի բոլոր գործքերը, որովայնիդ պտուղը, անասուններիդ պտուղը եւ երկրիդ պտուղը բարիքի համար. որովհետեւ Եհովան դարձեալ կուրախանայ քեզ վերայ բարիքի համար, ինչպէս որ քո հայրերի վերայ ուրախացաւ,
Armenian Eastern Bible 1994
Քո Տէր Աստուածը քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով ու քո անասունների ծնունդներով յաջողութիւն կը պարգեւի քեզ
Armenian NEA
Տերը՝ քո Աստվածը, հաջողություն կպարգևի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով ու քո անասունների ծնունդներով։ Տերը՝ քո Աստվածը, դարձյալ կդառնա դեպի քեզ, կուրախանա քեզ բարություն անելով, ինչպես քո հայրերի համար էր ուրախացել,