Deuteronomy 31:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանզի զանոնք պիտի տանիմ այն կաթ ու մեղր բղխող երկիրը, որուն համար ես անոնց հայրերուն երդում ըրի եւ անոնք պիտի ուտեն ու կշտանան եւ գիրնան ու ետքը ուրիշ աստուածներու դառնալով եւ անոնց ծառայութիւն ընելով՝ զիս պիտի արհամարհեն ու իմ ուխտս պիտի խափանեն։
Armenian 2018
որովհետև ես նրանց պիտի տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, և որի համար ես երդում եմ արել նրանց հայրերին։ Նրանք կուտեն, կկշտանան, կգիրանան, ապա ուրիշ աստվածների կդառնան, կծառայեն նրանց, կարհամարհեն ինձ և կբեկանեն իմ ուխտը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ նորանց պիտի տանեմ այն կաթ եւ մեղր բղխող երկիրը, որի համար ես նորանց հայրերին երդում արի. եւ նորանք կուտեն եւ կկշտանան եւ կգերանան, եւ դէպի ուրիշ աստուածների կդառնան եւ նորանց ծառայութիւն կանեն եւ ինձ կարհամարհեն եւ իմ ուխտը կխափանեն։
Armenian Eastern Bible 1994
Արդարեւ, ես նրանց տանելու եմ այն լաւ երկիրը, որ երդուել եմ տալ նրանց հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։
Armenian NEA
Արդարև, ես նրանց տանելու եմ այն բարեբեր երկիրը, որ երդվել եմ նրանց հայրերին, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Թող ուտեն ու լիուլի հագենան։ Հետո նորից պիտի հարեն օտար աստվածների, պիտի պաշտեն դրանց, պիտի զայրացնեն ինձ ու դրժեն իրենց հետ կնքած իմ ուխտը։