Deuteronomy 31:8 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ քու առջեւէդ գացողը նոյն ինքը Տէրն է. անիկա քեզի հետ պիտի ըլլայ. անիկա քեզ պիտի չթողու ու քեզ երեսէ պիտի չձգէ. մի՛ վախնար ու մի՛ զարհուրիր»։
Armenian 2018
Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քո առաջից գնացողը նոյն ինքն Եհովան է, նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ. մի վախենար եւ մի զարհուրիր։
Armenian Eastern Bible 1994
Քո առջեւից գնացող Տէրը չի լքելու եւ չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր»։
Armenian NEA
Տերը, որ գնալու է քո առջևից, չի լքելու և չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր»։