Deuteronomy 32:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Զանիկա երկրի բարձր տեղերուն վրայ հանեց, Որպէս զի արտերուն պտուղը ուտէ Ու անոր վէմէն՝ մեղր Ու ապառաժ վէմէն իւղ ծծել տուաւ։
Armenian 2018
Նրան վեր հանեց երկրի բարձր վայրերը, Որպեսզի ուտի արտերի պտուղը. Ժայռից նրան մեղր ծծել տվեց Եվ ապառաժ քարից՝ յուղ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորան վեր հանեց երկրիս բարձր տեղերը, Որ ուտէ արտերի պտուղը. Եւ նորան վէմից մեղր ծծել տուաւ, Եւ ապառաժ ժայռից՝ իւղ.
Armenian Eastern Bible 1994
Նրանց բերեց երկրի բարգաւաճ վայրերը, նրանց կերակրեց արտերի բերքով, ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող իւղով
Armenian NEA
Նրանց հաստատեց երկրի բարձրաբերձ վայրերում, նրանց կերակրեց դաշտերի բերքով, ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող յուղով կերակրեց նրանց։