Deuteronomy 4:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուրեմն ձեր հոգիներուն աղէկ զգուշութիւն ըրէք. որովհետեւ այն օրը, որ Տէրը Քորեբ լեռը կրակին մէջէն ձեզի խօսեցաւ, ոեւէ կերպարանք չտեսաք։
Armenian 2018
Մեծ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր հոգիներին, քանի որ այն օրը, երբ Տերը Քորեբում կրակի միջից խոսեց ձեզ հետ, դուք ոչ մի կերպարանք չտեսաք.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ձեր հոգիներին շատ զգուշութիւն արէք. որովհետեւ ոչ մի նմանութիւն չտեսաք այն օրը որ Եհովան Քորեբումը կրակի միջիցը ձեզ հետ խօսեց,
Armenian Eastern Bible 1994
Չափազանց զգո՛յշ եղէք. այն օրը, երբ Տէրը Քորէբ լերան վրայ կրակի միջից խօսում էր ձեզ հետ, դուք նրա կերպարանքը չտեսաք։
Armenian NEA
«Չափազանց զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. այն օրը, երբ Տերը Քորեբ լեռան վրա կրակի միջից խոսեց ձեզ հետ, կերպարանք չտեսաք։