Deuteronomy 5:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Պատուէ՛ քու հայրդ ու մայրդ, ինչպէս քու Տէր Աստուածդ քեզի պատուիրեց, որպէս զի քու օրերդ երկար ըլլան ու քեզի աղէկ ըլլայ այն երկրին մէջ, որ քու Տէր Աստուածդ քեզի պիտի տայ։
Armenian 2018
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը, որպեսզի քո օրերը երկար լինեն, և քեզ համար բարի լինի այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Պատուիր քո հօրը եւ քո մօրը, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց, որ քո օրերը երկար լինեն, եւ քեզ համար բարի լինի այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ տալիս է։
Armenian Eastern Bible 1994
Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն
Armenian NEA
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի բարիքի արժանանաս, և երկար ապրես այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։