Deuteronomy 5:21 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Քու դրացիիդ կնոջ մի՛ ցանկար. քու դրացիիդ տանը կամ անոր արտին կամ անոր ծառային կամ անոր աղախինին կամ անոր եզին կամ անոր իշուն կամ քու դրացիիդ ոեւէ մէկ բանին մի՛ ցանկար»։
Armenian 2018
Քո հարևանի կնոջը մի՛ ցանկացիր. և մի՛ ցանկացիր քո հարևանի ո՛չ տունը, ո՛չ նրա արտը, ո՛չ նրա ծառային, ո՛չ նրա աղախնին, ո՛չ նրա եզանը, ո՛չ նրա էշին, քո հարևանի ոչ մի բանը”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քո դրացիի կնկան մի ցանկանար։ Եւ մի ցանկանար քո դրացիի տանը՝ ոչ նորա արտին՝ ոչ նորա ծառային՝ ոչ նորա աղախնին՝ ոչ նորա եզին՝ կամ նորա էշին՝ եւ քո դրացիի ոչ մէկ բանին։
Armenian Eastern Bible 1994
Քո մերձաւորի կնոջը մի՛ ցանկացիր. աչք մի՛ ունեցիր ո՛չ քո ընկերոջ տան, ո՛չ նրա հանդի, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնի,
Armenian NEA
Քո մերձավորի կնոջը մի՛ ցանկացիր. աչք մի՛ դիր ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա հանդի, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնի, ո՛չ նրա եզան, ո՛չ նրա էշի, ո՛չ նրա որևէ անասունի, ո՛չ էլ որևէ այլ բանի վրա, ինչ քո մերձավորին է պատկանում”։