Deuteronomy 5:31 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց դուն հոս ինծի հետ կեցիր ու բոլոր անոնց սորվեցնելու պատուիրանքներդ, կանոններդ ու դատաստաններդ քեզի ըսեմ, որպէս զի զանոնք կատարեն այն երկրին մէջ, որ ես անոնց պիտի տամ ժառանգութեան համար’։
Armenian 2018
Բայց դու մնա՛ ինձ հետ այստեղ, և ես քեզ կասեմ այն բոլոր պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ պիտի սովորեցնես նրանց, որպեսզի դրանք գործադրեն այն երկրում, որ ես տալիս եմ նրանց իբրև ժառանգություն”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց դու այստեղ ինձ հետ կանգնիր, եւ ասեմ քեզ բոլոր պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները, որ պիտի սովորեցնես նորանց, որ կատարեն այն երկրում՝ որ ես նորանց տալիս եմ ժառանգութեան համար։
Armenian Eastern Bible 1994
Դու մնա՛ այստեղ, ինձ մօտ, որպէսզի քեզ հաղորդեմ այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց,
Armenian NEA
Դու մնա՛ այստեղ՝ ինձ մոտ, և քեզ կհաղորդեմ այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց, և նրանք պիտի գործադրեն այն երկրում, որ ես նրանց տալու եմ իբրև ժառանգություն”։