Deuteronomy 5:33 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ձեր Տէր Աստուծոյն պատուիրած բոլոր ճամբաներուն մէջ քալեցէք, որպէս զի ապրիք ու ձեզի աղէկ ըլլայ եւ ձեր ժառանգելու երկրին մէջ երկարակեաց ըլլաք։
Armenian 2018
Գնացե՛ք այն բոլոր ճանապարհներով, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրել է ձեզ, որպեսզի ապրեք, և լավ լինի ձեզ համար, որպեսզի ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրում, որ ժառանգելու եք»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ձեր Եհովայ Աստուծոյ ձեզ պատուիրած բոլոր ճանապարհներովը գնացէք, որպէս զի ապրէք, եւ ձեզ համար բարի լինի, եւ ձեր ժառանգելու երկրումը ձեր կեանքի օրերը երկար լինեն։
Armenian Eastern Bible 1994
գնացէ՛ք այն ճանապարհով, որ պատուիրել է ձեզ մեր Տէր Աստուածը, որպէսզի տեղաւորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, եւ դուք
Armenian NEA
Գնացե՛ք այն ճանապարհով, որ պատվիրել է ձեզ Տերը՝ մեր Աստվածը, որպեսզի տեղավորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, և դուք երկար ապրեք այն երկրում, որ ստանալու եք իբրև ժառանգություն»։