Deuteronomy 8:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ եթէ քու Տէր Աստուածդ մոռնալով ուրիշ աստուածներու ետեւէ երթաս, զանոնք պաշտես ու անոնց երկրպագութիւն ընես, ես այսօր ձեզի կը վկայեմ թէ դուք բոլորովին պիտի կորսուիք.
Armenian 2018
Եթե քո Տեր Աստծուն մոռանալով՝ գնաս ուրիշ աստվածների հետևից, դրանց պաշտես և դրանց երկրպագություն անես, ես այսօր վկայում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եթէ քո Եհովայ Աստուծուն մոռանալով ուրիշ աստուածների ետեւից գնաս, եւ նորանց պաշտես եւ նորանց երկրպագութիւն անես, ես այսօր ձեզ վկայում եմ որ անպատճառ կկորչէք.
Armenian Eastern Bible 1994
Եթէ պատահի, որ մոռանաս քո Տէր Աստծուն, գնաս օտար աստուածների յետեւից, ծառայես ու երկրպագես դրանց, ապա այսօր երդւում
Armenian NEA
Եվ եթե պատահի, որ մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, և գնաս օտար աստվածների հետևից, պաշտես ու երկրպագես դրանց, այսօր երդվում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կկորչեք։