Deuteronomy 9:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն ես դարձայ, լեռնէն վար իջայ ու լեռը կրակով կ’այրէր եւ ուխտին երկու տախտակները երկու ձեռքերուս մէջ էին։
Armenian 2018
Ես դարձա և իջա լեռից. լեռը այրվում էր կրակով. ուխտի երկու տախտակներն իմ երկու ձեռքերում էին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես ետ դառայ, եւ ցած իջայ սարիցը. Եւ սարը կրակով այրվում էր. եւ ուխտի երկու տախտակները իմ երկու ձեռքերի վերայ էին։
Armenian Eastern Bible 1994
Ես դարձեալ իջայ լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքուած էր կրակով։
Armenian NEA
Եվ վերադառնալով իջա լեռից՝ երկու տախտակներն իմ երկու ձեռքին, մինչ լեռը բորբոքված էր կրակով։