Deuteronomy 9:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն մեծ ու երկայնահասակ ազգը՝ Ենակիմներուն որդիները՝ որոնք դուն կը ճանչնաս ու որոնց համար լսեր ես՝ ‘Ենակին որդիներուն ո՞վ կրնայ դէմ դնել’։
Armenian 2018
այն մեծ և երկարահասակ ժողովրդին՝ ենակիմների որդիներին, որոնց դու ճանաչում ես և լսել ես, թե՝ “Ո՞վ կդիմանա Ենակի որդիներին”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն մեծ եւ երկայնահասակ ազգը Ենակիմների որդկանցը, որոնց դու ճանաչում ես, եւ լսել ես թէ ո՞վ կդիմանայ Ենակի որդկանցը։
Armenian Eastern Bible 1994
մեծ, բազմամարդ ու բարձրահասակ մի ժողովուրդ՝ Ենակի յետնորդներին, որոնց դու ինքդ ճանաչում ես։ Դու լսել ես այն խօսքը,
Armenian NEA
մեծ, բազմամարդ ու հաղթանդամ մի ժողովուրդ՝ Ենակի որդիներին, որոնց դու ճանաչում ես և լսել ես, թե՝ “Ո՞վ կարող է դեմ կանգնել Ենակի որդիներին”։