Ecclesiastes 10:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իմաստունին բերնին խօսքերը շնորհալի են, Բայց անմիտին շրթունքները զինք կ’սպառեն։
Armenian 2018
Իմաստունի բերանի խոսքերը շնորհալի են, բայց անմիտը կործանվում է իր խոսքերից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իմաստունի բերանի խօսքերը շնորհք են, բայց անմտի շրթունքներն իրան կուլ կտան։
Armenian Eastern Bible 1994
Իմաստունի բերանում խօսքերը շնորհ են, իսկ յիմարի շրթները կործանում են իրեն։
Armenian NEA
Իմաստունի բերանից ելած խոսքերը շնորհ են, իսկ հիմարի շուրթերը կործանում են նրան։