Ecclesiastes 3:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Վասն զի մարդոց որդիներուն պատահածը Եւ անասուններուն պատահածը նոյնն են։ Մէկը ինչպէս կը մեռնի, միւսն ալ այնպէս կը մեռնի։ Ամենուն շունչը նոյնն է։ Մարդը անասունէն աւելի բան մը չունի, Վասն զի ամէն բան ունայնութիւն է։
Armenian 2018
Արդարև, մարդկանց որդիների վախճանը և անասունների վախճանը նույնն է։ Ինչպես մեռնում է սա, նույնպես և նա է մեռնում։ Եվ բոլորի շունչը միևնույնն է, և մարդն անասունից ոչ մի առավելություն չունի, որովհետև ամեն բան էլ ունայն է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա համար որ մարդկանց որդիների պատահածը եւ անասուններին պատահածը, նորանց պատահածը մէկ է։ Ինչպէս սա է մեռնում, նոյնպէս էլ մեռնում է նա. Եւ ամենքի շունչը մէկ է. Եւ մարդս անասունից մի առաւելութիւն չունի. Որովհետեւ ամենն էլ ունայն է։
Armenian Eastern Bible 1994
Արդարեւ, նոյն դիպուածն է պահուած թէ՛ մարդու որդիների եւ թէ՛ անասունների համար, նոյն պատահարն է լինելու նրանց բոլորի
Armenian NEA
Քանզի նույն դիպվածն է պահված թե՛ մարդու որդիների և թե՛ անասունների համար, նույն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։ Ինչպես որ մեկի մահն է, նույնպես և մյուսի մահը, և երկուսն էլ նույն շունչն ունեն. էլ ի՞նչ առավելություն ունի մարդն անասունից. ոչ մի, քանի որ ամեն ինչ ունայնություն է։