Ecclesiastes 4:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց առջեւ կեցող՝ ՝ բոլոր ժողովուրդը անթիւ էր. Սակայն ետքը եկողներն ալ պիտի չուրախանան։ Ասիկա ալ ունայնութիւն ու հոգիի տանջանք է։
Armenian 2018
Թիվ չկա այն ամբողջ ժողովրդին՝ այն բոլորին, որ նրանցից առաջ էին, սակայն նրանց հաջորդները նրանով չեն ուրախանալու։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ծայր չկայ այն բոլոր ժողովրդին՝ այն ամենին, որ նորանցից առաջ էին, նորանցից ետիններն էլ նորանով չեն ուրախանալու. Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։
Armenian Eastern Bible 1994
Վերջ չկար ամբողջ ժողովրդին, բոլորին, որ եղել էին նրանցից առաջ, բայց յետոյ եկողներն էլ պիտի չուրախանան նոր
Armenian NEA
Վերջ չկար ամբողջ ժողովրդին, բոլորին, որ եղել էին նրանցից առաջ, բայց հետո եկողներն էլ պիտի չուրախանան նոր թագավորով։ Բայց դա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։