Ecclesiastes 9:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի բոլորը իմ սրտիս մէջ դրի, Որ բոլորը զննեմ եւ յիշեցի Թէ արդարները եւ իմաստուններն ու անոնց գործերը Աստուծոյ ձեռքին մէջ են։ Մարդ չի գիտեր՝ թէ սէրը եւ ատելութիւնը, Ամէն բան անոնց առջեւ է։
Armenian 2018
Ես այս բոլորի մասին մտածեցի, որպեսզի այս բոլորն էլ քննեմ, որ արդարներն ու իմաստունները և նրանց գործերն Աստծու ձեռքին են. մարդը չգիտի թե՛ սերը, թե՛ ատելությունը, և ամեն բան, որ իր առջևում է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ ես այս բոլորը դրի իմ սրտումը, որ այս բոլորն էլ քննեմ, որ արդարները եւ իմաստուններն ու նորանց գործերը Աստուծոյ ձեռքին են. Սէրն էլ ատելութիւնն էլ չգիտէ մարդս. Բոլորն էլ իրանց առաջին են։
Armenian Eastern Bible 1994
Արդ, այս բոլորը ես դրի սրտիս մէջ, սիրտս էլ քննեց այս բոլորը. թէ՛ արդարներն ու իմաստունները եւ թէ՛ նրանց գործերը
Armenian NEA
Այս ամենը սրտիս մեջ դրեցի, և սիրտս տեսավ այս ամենը. թե ինչպես և՛ արդարները, և՛ իմաստունները, և թե՛ նրանց գործերն Աստծու ձեռքում են, քանզի մարդ չի ճանաչում ո՛չ սերը և ո՛չ էլ ատելությունը։ Այս ամենը մարդու առաջ է,