Ephesians 3:9 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Եւ ամէնքը լուսաւորելու, որպէս զի գիտնան թէ ի՛նչ է այն խորհուրդին անօրէնութիւնը՝ որ յաւիտեանս ծածկուած էր Աստուծոյ քով, որ ամէն բան ստեղծեց.
Armenian 2017
եւ ամէնքը լուսաւորելու, որպէս զի գիտնան թէ ի՛նչ է այն խորհուրդին անօրէնութիւնը՝ որ յաւիտեանս ծածկուած էր Աստուծոյ քով, որ ամէն բան ստեղծեց.
Armenian 2018
և բոլորին լուսավորեմ, թե ի՛նչ է այն խորհրդի տնտեսությունը, որ դարեր շարունակ ծածկված էր Աստծու՝ տիեզերքի արարչի մեջ,
Armenian 2019
եւ լուսաւորեմ բոլորը, որպէսզի տեսնեն թէ ի՛նչպէս Աստուած կ՚իրագործէ իր ծրագիրը։ Ան, ամբողջ տիեզերքի արարիչը, անցեալ բոլոր ժամանակներուն ծածուկ պահեց այս ծրագիրը,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ամենին լուսաւորեմ, թէ ի՞նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ յաւիտեաններից հետէ ծածկուած էր Աստուծոյ մօտ՝ որ ամեն բան ստեղծեց (Յիսուս Քրիստոսով)։
Armenian Eastern Bible 1994
եւ բոլորին լուսաւորելու, որպէսզի գիտենան, թէ ի՛նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ ծածկուած էր ի յաւիտենից Աստծու
Armenian NEA
և լուսավորելու բոլորին, որպեսզի իմանան, թե ի՛նչ է այն խորհրդի իրագործումը, որ անցյալ բոլոր ժամանակներում ծածկված էր Աստծու՝ տիեզերքի Արարչի մեջ,
Armenian Western NT 1994?
եւ բոլորին տեսնել տամ թէ ի՛նչ է հաղորդակցութիւնը այն խորհուրդին, որ դարերու սկիզբէն ի վեր ծածկուած էր Աստուծոյ մէջ, որ ստեղծեց ամէն բան.