Ephesians 4:22 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Որպէս զի ձեր վրայէն հանէք այն ձեր առաջուան վարմունքը ունեցող հին մարդը, որ խաբեբայ ցանկութիւններով ապականուած էր
Armenian 2017
որպէս զի ձեր վրայէն հանէք այն ձեր առաջուան վարմունքը ունեցող հին մարդը, որ խաբեբայ ցանկութիւններով ապականուած էր
Armenian 2018
հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով,
Armenian 2019
Ուստի մոռցէ՛ք ձեր հին ինքնութիւնը, այսինքն՝ ձեր նախկին ապրելակերպը, որ խաբուսիկ ցանկութիւններով ապականած էր,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որ ձեզանից դուրս հանէք առաջի գնացքի պէս եղող հին մարդը որ խաբեբայութեան ցանկութիւնովն ապականուած է.
Armenian Eastern Bible 1994
հեռո՛ւ վանեցէք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականուած է խաբեպատիր ցանկութիւններով.
Armenian NEA
Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի,
Armenian Western NT 1994?
որպէսզի թօթափէք ձեր նախկին վարքին վերաբերող հին մարդը,- որ ապականած է խաբեբայ ցանկութիւններով,-